fbpx

Քվանտային Համակարգիչների Ծրագրավորում

Դասընթացավար
Հակոբ Ավետիսյան

Զիլ Academy-ն Gate 42 գիտահետազոտական խմբի հետ հայտարարում է քվանտային հաշվարկումներով հետաքրքրվածների համար ՔՎԱՆՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ  դասընթացը։

Այն ամբողջությամբ ներառում է քվանտային հաշվարկումների մասին թեորետիկ գիտելիքները, իսկ մեր փորձառու դասընթացավարի շնորհիվ մասնակիցները կսովորեն փորձնական տարբերակով ծրագրավորել քվանտային համակարգիչներ։

Քվանտային համակարգիչների ծրագրավորման դասընթացի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան քվանտային հաշվարկումների ոլորտի զարգացմանը զուգընթաց պատրաստ լինել գալիք մարտահրավերներին ու խնդիրներին:

  • Քվանտային Հաշվարկումներով նախագծերի ներդրումներ
  • Կազմակերպությունների Բյուջե

Համաձայն Գարթների զեկույցի, մինչև 2023 թվականը կազմակերպությունների 20%-ն իրենց բյուջեից հատկացումներ են անելու քվանտային հաշվարկումներով նախագծերի համար։ Իսկ նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, կազմակերպությունները քվանտային համակարգիչների մասնագետների պակասի խնդրի առաջ են կանգնելու։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան

  • Գնահատել բիզնեսում քվանտային հավարկումների հնարավորությունները
  • Բավարարել քվանտային ալգորիթմերի ճարտարագիտական պահանջներին
  • Հասկանալ քվանտային վիճակների և գործողություների մաթեմատիկական բացատրությունները
  • Գնահատել քվանտային համակարգիչների օգտագործման հատկանշական տեխնոլոգիական պահանջներն ու գիտական սահմանափակումները
  • ԴԱՌՆԱԼ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄ

Մասնակցության համար անհրաժեշտ է իմանալ

Python հիմնական գիտելիքներ
Գծային Հանրահաշիվ
Հավանականության Տեսություն
Կոմպլեքս Թվեր

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Այց IT ընկերություն
Email գրելու հմտություններ
Հաղորդակցության հմտություններ
CV գրելու հտություններ
Գիտելիքների փոխանակում
Linkedin-ում պրոֆեսիոնալ էջի պատրաստում
Նախապատրաստում հարցազրույցներին
Տեխնիկական անգլերեն

Քվանտային Հաշվարկումների Ներածություն

Այս փուլի ընթացքում կծանոթանանք հաշվարկումների դասական և քվանտային մեթոդների տարբերությանը, ինչպես նաև կծանոթանանք քվանտային ալգորիթմերի և մոտեցումների հետ։

Կրիպտոգրաֆիա և Օպտիմիզացիա

Ուսումնասիրելով արդի և քվանտային կրիպտոգրաֆիայի հիմունքները, այս փուլում կծանոթանանք Շոռի ալգորիթմին, Համիլտոնյան Սիմուլիացիայի խնդիրներին և ալգորիթմերին, ինչպես նաև քվանտային օպտիմիզացիային։
Գին` 50 000 դրամ/ամիս
Տևողություն` 2 ամիս
Հաճախականություն` Շաբաթական 2 անգամ
Լեզու` Հայերեն
Դիմումների վերջնաժամկետ` Փետրվարի 15
Մեկնարկ` Փետրվարի 17