fbpx

Python Ծրագրավորում

Դասընթացավար
Ժիրայր Մելիքյան

100 և ավելի շրջանավարտներ, ովքեր արդեն ձեռք են բերել Python ծրագրավորողի աշխատանք

Սկսում ենք Python ծրագրավորման դասընթաց, որը նախատեսված է  սկսնակների համար: Այս դասընթացը կտրամադրի բոլոր անհրաժեշտ գիտելիքները ծրագրավորման աշխարհ մուտք գործելու համար:

  • Ձեռք են բերել աշխատանք
  • Ունեին աշխատանք

Python-ը ամենահայտնի, բազմաֆունկցիոնալ ծրագրավորման լեզուներից է:

Այն հարմար է սովորել ծրագրավորման մեջ առաջին քայլերն անելու համար, քանի որ այն հեշտ և հակիրճ է, նաև, քանի որ կարող է օգտագործվել ծրագրավորման ցանկացած հարթակում՝ web-ծրագրավորումից մինչև հավելվածների պատրաստում: Python-ը նաև հասանելի է տվյալների վերլուծության, արհեստական բանականության և գիտական հաշվարկների համար: Շատ ծրագրավորողներ օգտագործում են Python  արդյունավետության գործիքներ, խաղեր, desktop և mobile հավելվածներ կառուցելու համար։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Այց IT ընկերություն
Email գրելու հմտություններ
Հաղորդակցության հմտություններ
CV գրելու հտություններ
Գիտելիքների փոխանակում
Linkedin-ում պրոֆեսիոնալ էջի պատրաստում
Նախապատրաստում հարցազրույցներին
Տեխնիկական անգլերեն

Python-ի հիմունքները (24 ժամ)

Այս փուլի ընթացքում կծանոթանանք Python-ի պրակտիկ առաջադրանքները կատարելու համար օգտագործվող անհրաժեշտ գործիքներին և լեզվի հիմնական հասկացություններին ու առանձնահատկություններին (strings, variables և data types):

Python-ի հիմնական հասկացությունները (OOP) (24 ժամ)

Python-ի հիմնական հասկացություններն են ալգորիթմները և օբյեկտները։ 2-րդ փուլի ընթացքում կուսումնասիրենք հենց դրանք, ինչպես նաև կծանոթանանք օբյեկտ-կողմորոշված ծրագրավորմանը և դրա կիրառությանը։

Տեխնոլոգիաներ (Django Framework) (24 ժամ)

Այս փուլի ընթացքում ամբողջությամբ ուսումնասիրելու ենք Python ծրագրավորման ամենահայտնի և ամենակիրառելի Django Framework-ը, նաև ծանոթանալու ենք այլ Framework-ներին։

Ավարտական նախագիծ (24 ժամ)

Ավարտական նախագծի փուլի ընթացքում աշխատելու ենք իրական նախագծերի շուրջ։ Այս փուլը ներառում է նաև աշխատանքային տարբեր գործիքների և հմտությունների վերաբերյալ հանդիպումներ։
Գին` 55 000 դրամ/ամիս
Քեշբեք` 30%, 40%, 50%
Տևողություն` 3 ամիս
Հաճախականություն` Շաբաթական 3 անգամ
Լեզու` Հայերեն
Դիմումների վերջնաժամկետ` Սեպտեմբերի 25, 2020
Մեկնարկ` Սեպտեմբերի 28, 2020