fbpx

QA Հիմունքներ

Դասընթացավար
Արթուր Մկրտչյան
Ուղղություն:

Զիլ Academy-ն ArmSTQB — Որակի ապահովման մասնագետների հայկական միության հետ միասին հայտարարում է սկսնակների համար նախատեսված ԽՈՐԱՑՎԱԾ QA դասընթացը։

Այն ամբողջությամբ ներառում է ծրագրային ապահովման թեստավորման բոլոր տեսական և գործնական կարևոր հատվածները, իսկ մեր փորձառու դասընթացավարի շնորհիվ մասնակիցները կսովորեն թեստավորման հարթակներում կիրառվող մի շարք տեխնոլոգիաներ։

Խորացված QA դասընթացի նպատակն է պատրաստել ծրագրային ապահովման թեստավորման մասնագետներ, ովքեր կկարողանան հաղթահարել տարբեր բարդության խնդիրներ և աշխատել իրական նախագծերի հետ:

  • Ձեռք են բերել աշխատանք
  • Ունեին աշխատանք

Խորացված QA սկսնակների համար

Այս դասընթացի գերնպատակն է տրամադրել այնպիսի գիտելիք, որը անհրաժեշտ են մասնակիցներին հաջողության հասնելու և իրական առաջադրանքներ կատարելու համար: Դրանցից են՝  թեստի ձևավորումը, թեստավորման ավտոմատացումը (նախնական մակարդակ), թեստավորման հաշվետվությունները և տեխնոլոգիաների հետ աշխատանքները:

Մեր դասընթացավարն ունի երկար տարիների փորձ ծրագրային ապահովման թեստավորման ոլորտում, ինչն էլ որակավորված QA մասնագետներ կրթելու երաշխիքն է:

Մասնակցության համար անհրաժեշտ է իմանալ

Անգլերենի միջին մակարդակ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

Այց IT ընկերություն
Email գրելու հմտություններ
Հաղորդակցության հմտություններ
CV գրելու հտություններ
Գիտելիքների փոխանակում
Linkedin-ում պրոֆեսիոնալ էջի պատրաստում
Նախապատրաստում հարցազրույցներին
Տեխնիկական անգլերեն

Թեստավորման հիմունքները

Այս փուլում կստանաք ընդհանուր գաղափար ծրագրային ապահովման թեստավորման մասնագիտության վերաբերյալ, կծանոթանաք համակարգչային ծրագրերի ստեղծման շրջափուլի ընթացքում անցկացվող թեստավորումերին և կսովորեք թեստավորման ստատիկ մեթոդները:

Թեստավորման գործընթացներ և գործիքներ

2-րդ փուլի ընթացքում կսովորեք Agile մեթոդաբանությունը և կծանոթանանք դրա մոտեցումներից մի քանիսին՝ Scrum Framework, Testing Pyramid, Quadrants, ինչպես նաև կուսումնասիրեք առաջադրանքների կառավարման գործիքները և տարբերակների կառավարման համակարգերը:

Թեստավորման ավտոմատացման հիմունքներ

Այս փուլի ընթացքում մանրամասն կուսումնասիրեք թեստի ավտոմատացման ռազմավարությունները, ցանցային հիմունքները և կիրականացնեք Ձեր առաջին թեստը `օգտագործելով API թեստավորման հիմունքներ և Selenium Framework:
Գին` 75 000 դրամ/փուլ
Քեշբեք` 30%, 40%, 50%
Տևողություն` 1 փուլ
Հաճախականություն` Շաբաթական 3 անգամ
Լեզու` Հայերեն
Դիմումների վերջնաժամկետ` Սեպտեմբերի 24, 2019
Մեկնարկ` Սեպտեմբերի 26, 2019