Ինչու՞ սովորել C# ծրագրավորում
C#-ը շատ նման է օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման լեզուներին, սակայն ունի եզակի առանձնահատկություններ, որոնք էլ հենց ավելի նախընտրելի են դարձնում այն: C#-ը ստատիկ կերպով մուտքագրված լեզու է, ինչը նշանակում է, կոդի սխալները ստուգվում են ավտոմատ՝ նախքան ծրագիր ներդնելը:
Հաշվի առնելով, որ C#-ը ստատիկ կերպով մուտքագրված լեզու է, այն նաև ավելի արագ է, քան մյուս լեզուները, քանի որ օբյեկտները ավելի հստակ են սահմանված:
C# ծրագրավորում

- Ձեռք են բերել աշխատանք
- Ունեին աշխատանք
Ինչպե՞ս սովորել C#
Զիլ ակադեմիան սկսում է C# ծրագրավորման դասընթացներ, որոնք ոչ միայն օգնում են վարժ և արագ սովորել լեզուն, այլև ուսուցման պրոցեսը դարձնում են առավել հաճելի: Ծրագիրը անցկացվելու է 4 փուլով, 4 ամսվա ընթացքում: Դասընթացի յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ կլինի տարբեր տեսակի նախապատրաստություն: Ամեն փուլի ավարտին ուսանողները կկառուցեն ինտերակտիվ ծրագիր, որը հնարավորություն կտա գործնականում կիրառել այն բոլոր հմտությունները, որոնք կսովորեն դասընթացի շնորհիվ:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
Այց IT ընկերություն
Email գրելու հմտություններ
Հաղորդակցության հմտություններ
CV գրելու հտություններ
Գիտելիքների փոխանակում
Linkedin-ում պրոֆեսիոնալ էջի պատրաստում
Նախապատրաստում հարցազրույցներին
Տեխնիկական անգլերեն
Հիմունքներ (24 ժամ)
1
C# առաջին փուլը եզակի հնարավորություն է սկսնակների համար, ովքեր երբևէ փորձ չեն ունեցել ծրագրավորման հետ: Նրանցից միայն պահանջվում է համակարգչի հետ աշխատելու հիմնական հմտություններ։ Մասնակիցները կսովորեն ծրագրավորման հիմունքները, կուսումնասիրեն լեզուները և կծանոթանան ծրագրավորման կիրառություններին փորձառու դասընթացավարի օգնությամբ: Դասընթացի ավարտից հետո ուսանողները ոչ միայն ձեռք կբերեն հիմնական ծրագրավորման հմտություններ, այլև հնարավորություն ծրագրավորել .NET հարթակում, ինչպես նաև կծանոթանան օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորմանը։:
Խորացված Մակարդակ 1 (24 ժամ)
1
Այս փուլը իրենից ներկայացնում է 12 փոխկապակցված դասընթացների շարք, որոնք թույլ կտան լիովին հասկանալ C# ծրագրավորման լեզուն, սինտաքսն ու կառուցվածքը, հասկանալ կառուցվածքային, ֆունկցիոնալ և առարկայական-կողմնորոշված մոտեցումները: Ուսումնասիրվելու է C# լեզվի դասերի և առանձնահատկությունների կոնցեպտները: Փուլի վերջում մասնակիցները կտիրապետեն C# ծրագրավորման լեզվի հիմնական հմտություններին, ինչպես նաև կկարողանան ինքնուրույն ստեղծել լիարժեք հաջորդական ալգորիթմներ, որը բավարար հիմք կհանդիսանա ավելի բարդ տեխնոլոգիաների ուսուցման համար:
Խորացված Մակարդակ 2 (24 ժամ)
1
Մասնագետների համար նախատեսված այս փուլը կենտրոնացած է LINQ տեխնոլոգիաների ուսւոմնասիրման, SQL տվյալների բազաների հետ աշխատանքի և ADO .NET տեխնոլոգիաների վրա։ Այս փուլը նախատեսված է ուսանողների համար, ովքեր արդեն ունեն C# ծրագրավորման գիտելիքներ: Փուլի վերջում կարող եք ամբողջովին կիրառել C#-ը և ավելի լավ հասկանալ .NET պլատֆորմի սկզբունքները:
Խորացված Մակարդակ 3 (24 ժամ)
1
Այս փուլը ներառում է հիմնական .NET տեխնոլոգիաները, ինչպիսիք են NT ծառայություններ, WPF, .NET Core, MVC:Դուք կստանաք բոլոր անհրաժեշտ հմտությունները1 կազմակերպությունների համար հավելվածների ստեղծման համար:
Be the first to add a review.
Please, login to leave a review